
Հայկական օդանավը ժամանում է Հռոմ
Հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության «Airbus A320-200» օդանավը (ՀՀ գրանցումը՝ EK-32008) քիչ անց կժամանի Հռոմի «Ֆիումինչինո» օդանավակայան, որտեղից հայաստանցի ուղեւորների հետ կվերադառնա Երեւան: Հիշեցնենք, որ սա հատուկ չվերթ է, որով մեր երկիրն էվակուացնում է կորոնավիրուսի տարածման օջախ դարձած Իտալիայում գտնվող մեր հայրենակիցներին:
Օդանավը Հռոմ է ժամանում Քիշնեւից:
Ինչպես արդեն հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն, թռիչքի ընթացքում ուղեւորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:
Ըստ ԱԳՆ հայտարարության՝ Հռոմ-Երեւան չվերթը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել