
Իտալիայից ժամանածները կարանտինը կանցկացնեն Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում
Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանած քաղաքացիներին «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես մեկուսացրել են:
Նրանք կարանտինային շրջանը կանցկացնեն Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Այս մասին մեզ հայտնեց մեկուսացված անձանցից մեկը:
Նրանք կորոնավիրուսի թեստ դեռեւս չեն հանձնել:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ հատուկ չվերթով կորոնավիրուսի թեժ օջախ դարձած Իտալիայից Երեւան են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան է ժամանել Հայաստանի 67 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել