
Նիկոլ Փաշինյան. «Տեղի կունենա Կառավարության արտահերթ նիստ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը:
Որոշում է կայացվել մարտի 16-ին՝ ժամը 15:00-ին, անցկացնել կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը:
Այդ մասին մանրամասն հայտնել է նաև վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել