HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական բանկ․ «Ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը»

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Բացի այդ, ՀՀ տարածքում գործող բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ռիսկային գոտում գտնվող իրենց աշխատակիցների (վաթսուն տարեկանից բարձր, հղի կանանց և խրոնիկ հիվանդություններ ունեցողների) համար ապահովել են հեռահար աշխատանքային պայմաններ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատեք ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ ու ստացեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով:

 

Մեկնաբանություններ (1)

Գայանե Ստեփանի Արսենյան
Բարև Ձեզ։ Ես խնդրում եմ Ձեզ օգնեք ինձ, որ կարողանամ կատարել բանկերի հանդեպ ունեցած իմ պարտավորությունները։ 2020 թթ Մարտ ամսից մինչև այսօր' 2021 թ. մարտի 6-ը չեմ կարողացել ետ վճարել բանկերի գումարները, եվ խնդրում եմ Ձեզ օգնեք ինձ ամբողջացնել բոլոր վարկերս, որեվէ բանկում , հնաըավորինս երկար ժամկետով եվ ցածր տոկոսադրույքով։ Խնդրում եմ Ձեզ օգնեք ինձ պարտավորություններս կարողանամ կատարել բանկերի հանդեպ։ Նախապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ։ Խնդրում եմ Ձեզ հնարավորության սահմաններում աջակցել ինձ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter