HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է կարանտին ուղարկել 70-ից բարձր բոլոր քաղաքացիներին

70 տարեկանից բարձր Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիները ստիպված կլինեն որոշ ժամանակ մնալ տանը, որպեսզի պաշտպանվեն կորոնավիրուսից։ Այդ մասին հայտնում է «BBC»-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքին։ Որոշումը կարող է կայացվել առաջիկա շաբաթների ընթացքում։

«Խոսքը բավականին երկար ժամանակահատվածի մասին է, և իշխանությունները հասկանում են, որ մարդկանցից շատ բան են պահանջում»,- հայտնել է Հենքոքը։ Սույն որոշումը չի տարածվի Շոտլանդիայի վրա, որտեղ շոտլանդական կառավարությունը չի պատրաստվում ձեռնարկել համանման գործողություններ։ Շոտլանդիայի մեծահասակներին բրիտանական կառավարությունը կոչ է անում նվազեցնել սոցիալական ակտիվությունը։

Բրիտանական կառավարությունը ենթարկվել էր խիստ քննադատության՝ համաճարակի դեմ պայքարի ոչ համաչափ գործողությունների իրականացման համար, այն դեպքում, երբ կիրակի օրը վիրուսից մահացածների թիվը երկրում հասել էր 35-ի։

Նախարարի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում սպասվում է ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցների իրականացում։ Հնարավոր է, որ հյուրանոցները ժամանակավորապես փոխարկվեն հիվանդանոցների, իսկ ավտոարտադրողներին խնդրեն թողարկել բժշկական սարքավորումներ։ Ըստ Հենքոքի՝ պանդեմիայի դեմ պայքարը կզգան երկրի բոլոր քաղաքացիները։ 70-ից բարձր մյուս քաղաքացիներին կարգելվի դուրս գալ տնից և ընդունել այցելուներ, իսկ սնունդն ու բժշկական միջոցները կմատակարարեն իշխանությունները։

Նոր միջոցների վերաբերյալ հայտնի դարձավ այն ժամանակ, երբ համաճարակի դեմ պայքարի կառավարության ռազմավարությունը քննադատության ենթարկվեց որոշ գիտնականների կողմից։ Ավելի քան 200 գիտնականներ բաց նամակով կոչ արեցին նախարարներին ավելի խիստ մեթոդների դիմել, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը։ Բրիտանական կառավարության կայքում ստորագրահավաք է կազմակերպվել, որով կոչ է արվում ավելի խիստ մեթոդներ կիրառել կորոնավիրուսի դեմ պայքարում, մասնավորապես՝ սահմանափակել մարդկանց տեղաշարժը և չեղարկել զանգվածային միջոցառումները։ Երկուշաբթի կեսօրի դրությամբ ստորագրահավաքին միացել էր  շուրջ 267 000 մարդ։

Առողջապահության ստվերային նախարար Ջոնաթան Էշվորթը հայտարարել է, որ հասարակությունը չի ցանկանում տեսնել անորոշություն կառավարության կողմից։ «Մարդկանց անհրաժեշտ են հստակ խորհուրդներ։ Վարչապետը պետք է ամենօրյա ռեժիմով շփվի քաղաքացիների հետ և բացատրի, թե ինչու են ձեռնարկվում այս կամ այն գործողությունները»,- հավելել է Էշվորթը։

Վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում վարակակիրների թիվը հասել է 1140-ի, գրեթե 38 000 մարդ հանձնել է կորոնավիրուսի ստուգման թեստ։ Մինչ այժմ անալիզներ են վերցվել միայն հիվանդանոցներ դիմած պացիենտներից։ Վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ կանի բրիտանական ընկերություններին արտադրել ավելի մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, որոնք կօգնեն Առողջապահության ազգային ծառայությանը՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ։ Բացի այդ, իշխանությունները մասնավոր հիվանդանոցներում կվարձակալեն հազարավոր մահճակալներ։

Հաջորդ շաբաթ կհրապարակվի այն օրենսդրական նախագիծը, որը կառավարությանը կտա ժամանակավոր իրավասություններ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում առավել արդյունավետ գործողություններ իրականացնելու համար։ Լեյբորիստների կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը խնդրել է հանդիպում վարչապետի հետ, որպեսզի քննարկեն ճգնաժամը։ Նրա կուսակցությունն արդեն իսկ կառավարությանը կոչ է արել հրապարակել գիտական այն մոդելը և տվյալները, որոնք իշխանություններն օգտագործում են՝ համաճարակի կանխարգելման նպատակով իրականացվող գործողությունների հիմնավորման համար։

Լուսանկարը՝ «The Telegraph»-ի

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
70 տարեկանից բարձր Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիները ստիպված կլինեն որոշ ժամանակ մնալ տանը, որպեսզի պաշտպանվեն կորոնավիրուսից․․․․․․․․․սխալ լուր է․․․․Ոչ թէ "ստիպված" կլինեն տուն մնալ, այլ կամավոր ինքնամեկուսացում կլինի։ It's called self-isolation. Read https://www.bbc.com/news/uk-51895873... The article reads: "Every Briton over the age of 70 will be told "within the coming weeks" to stay at home for an extended period to protect themselves from coronavirus. When it happens, they will be asked to stay home for "a very long time", Health Secretary Matt Hancock said."

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter