HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Արտակարգ դրության մասին որոշումը պայմանավորված է կորոնավիրուսով վարակվածների թվի դինամիկայով»

Արտակարգ դրության մասին որոշումը պայմանավորված է կորոնավիրուսով վարակվածների թվի դինամիկայով:

Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցադրմանը, թե շատերը քննադատում են Կառավարությանն այն բանի համար, որ արտակարգ դրության մասին որոշումն ավելի շուտ չի կայացվել։

«Կա պարզ վիճակագրություն` վերջին չորս օրվա ընթացում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտավորապես քառապատկվել է, եթե չի քառապատկվել, ապա առնվազն եռապատկվել է, այսինքն՝ պարզ վիճակագրություն: Դինամիկան ստիպել է մտածել, որ սովորական միջոցները չեն կանգնեցնում պրոցեսը և պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին երկու օրերին եղել է երեք, չորս, հինգ ախտորոշում:

«Եվ պարզվել է հետևյալը` եղել են մարդիկ, ովքեր իմացել են, որ կոնտակտավոր են և երեք-չորս օր թաքնվում էին: Այդ մարդիկ իրավապահ մարմինների և Առողջապահության նախարարության համագործակցությամբ հայտնաբերվել են: Եթե հետախուզման մեջ ես լինում ու ընդհատակում ես հայտնվում, ես կարող եմ հասկանալ, բայց որ հիվանդ ես ու թաքնվում ես բոլորից, այդ թվում՝ բժիշկներից, մի քիչ դժվար է հասկանալ»,- ասաց վարչապետը` հավելելով, որ այդ ամենը չի ասում որևէ մեկին մեղադրելու համար, պարզապես իրավիճակն է ներկայացնում:

Փաշինյանի խոսքով` եղել են իրավիճակներ, երբ հետազոտված քաղաքացին դռան հետևից վստահեցրել է, որ լավ է` հրաժարվելով դուռը բացել, ուստի պետությանն անհրաժեշտ են լիազորություններ նման իրավիճակներում գործելու համար:

Արտակարգ իրավիճակ հայտարարելու մյուս պատճառը Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում դեպքի հայտնաբերումն է, որտեղ շուրջ 500 անձ է աշխատում: Վարչապետի համար մտահոգիչ է նաև այն, որ դպրոցահասակի մոտ է հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter