
Air Cairo ավիաընկերությունը դադարեցրել է կանոնավոր չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ
COVID19 վիրուսի կանխարգելման նկատառումներից և Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Air Cairo ավիաընկերությունը դադարեցրել է իր կանոնավոր չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ միչև ս․թ․ ապրիլի 19-ը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերության ներկայացուցիչ «Անռիվա Տուր»-ը։
«Հաշվի առնելով Եգիպտոսի կառավարության որոշումը օդային տարածքը մարտի 19-ից 31-ը ընկած ժամանակահատվածում փակելու մասին, ՀՀ-ում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Անռիվա-Տուր» տուրօպերատորը և Air Cairo ավիաընկերությունը որոշում են կայացրել հավելյալ թռիչքով 19․03․20-ին դեպի ՀՀ տեղափոխել Air Cairo ավիաընկերությամբ մեկնած ուղևորներին։
Նշենք՝ ս․թ․ մարտի 22-ից ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում, ըստ նախատեսված չվացուցակի, թռիչքների հետաձգման համար ավիաընկերությունը բոլոր տուրիստական կազմակերպություններին և ուղևորներին ընձեռել է «բաց ամսաթվով» նոր ամրագրումներ կատարելու հնարավորություն (ս․թ․ դեկտեմբերի 20-ը ներառյալ) ավիաընկերությանը փաստացի վճարված գումարի սահմաններում»։
Մեկնաբանել