HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Եթե բոլորին մեկուսացնեինք, մեզ պետք կլիներ 10 հատ «Գոլդեն Փելես» հյուրանոց»

ԱԺ հատուկ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու ռիսկային գոտում գտնվող երկրներից ՀՀ քաղաքացիների` Հայաստան գալուց հետո նրանց չեն մեկուսացրել:

«Ամսի 20-ին գիտեինք, որ հարևան Իրանում համաճարակ է բռնկվել, և արագ միջոցներ ձեռնարկեցինք և չվերթը սահմանափակեցինք: Փետրվարի 20-ից մինչև մարտի 15-ը Իրանից ՀՀ է ժամանել ՀՀ 3509 քաղաքացի, որոնք անցել են ստուգում: Եթե բոլորին մեկուսացնեինք, մեզ դրա համար պետք կլիներ 10 հատ «Գոլդեն Փելես» հյուրանոց, ընդ որում՝ այդ 3509 քաղաքացիներից երեքի մոտ է հաստատվել, որ վարակվել են: Այսինքն՝ 3509 քաղաքացու 14 օր տանում ենք, փակում ենք և սպառում ենք մեկուսացման ռեսուրսը»,-ասաց Փաշինյանը:

Այնուհետև, վարչապետի խոսքով, Իտալիայից Հայաստան են ժամանել Հայաստանի 813 քաղաքացիներ, ապա ևս 1000-ը` Ֆրանսիայից:

«Հիմա պատկերացրեք 3509 քաղաքացու մեկուսացնում ենք, ասում են` բացատրեք՝ ինչու եք մեզ մեկուսացրել, մենք երեք հոգու կարողանում ենք ասել` տեսեք, ձեզ մոտ կորոնավիրուս է, էն 3506-ին չենք կարողանում բացատրել: Իրենք էլ ասում են` պայմանագրային պարտավորություններ ունեինք, չենք  կատարել, էսքան վնաս ենք կրել, մեր բոլոր ծախսերը փոխհատուցենք»,-ասաց նա:

Մյուս քննադատությունը կապված էր Իտալիա-Հայաստան չվերթները չչեղարկելու որոշման հետ: Վարչապետի խոսքով` չլիներ Իտալիա-Երևան չվերթը, միևնույն է, Հայաստանի քաղաքացիները կվերադառնային, օրինակ, Ֆրանսիա-Երևան չվերթով, և հնարավոր է կրկին վարակակիրներ լինեին:

«Եթե ամսի 29-ին փակած լինեինք, երբ սիրելի հայրենակիցը եկել է, Միլանով թռչելու փոխարեն կթռներ Վիեննայով, էլի նույն ջերմաչափումը կաներ, կգնար տուն, դուռը կփակեր ու ոչ մեկիս տուն չէր թողնի»,-եզրափակեց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter