Արսեն Թորոսյան. «Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք»
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ի պատասխան ԱԺ-ում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեր երկրում առկայության և այն պնդման, որ «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», տեղեկացրել է, որ այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։
«Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։ 3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից։ 10-15 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է նախարարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել