
Մոսկվայում ձերբակալված Վահանգ Հարությունյանն ազատ է արձակվել
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ այն մասին, որ շուրջ մեկուկես տարի հետախուզման մեջ գտվող Հարությունյանը Մոսկվայում ձերբակալվել է։ Չնայած հանգամանքին, որ Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ՝ նրա նկատմամբ Հայաստանում խափանման միջոց ընտրված չէ։ ՀՔԾ-ն երեք անգամ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որոնք կամ չեն բավարարվել կամ բավարարվել են, բայց այդ որոշումները բեկանվել են։
Վահագն Հարությունյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ։
Մեկնաբանել