HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Որ բանկերն են վարկային արձակուրդ տվել, որոնք՝ ոչ․ ամբողջական ցանկ

Կորոնավիրուսի համաճարակից անհանգստացած քաղաքացիներից բացի՝ կա ևս մեկ անհանգիստ անձանց խումբ՝ բանկերում և վարկային կազմակերպություններում վարկեր ունեցող քաղաքացիները։ Այս օրերին Կառավարության ղեկավարի մակարդակով հայտարարվում է Հայաստանում ֆինանսական կառույցների կայունության մասին։ Կենտրոնական բանկն էլ պարբերաբար հորդորներ է հղում ֆինանսական կառույցներին և վարկեր ունեցող քաղաքացիներին։

Ներկայացնում ենք այն բանկերի ցանկը, որոնք արդեն իսկ վարկ ունեցող որոշ շերտերի համար արձակուրդներ են սահմանել։

Հայաստանում վարկ տրամադրում են բանկերը և վարկային կազմակերպությունները։ Գործող բանկերը 17-ն են, իսկ վարկային կազմակերպությունները՝ 43-ը։

Արձակուրդ են սահմանել հետևյալ բանկերը՝

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ չվճարված վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի։

«Ամերիաբանկ»–ն առաջինը հայտարարեց մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ վարկային արձակուրդի մասին։

«Արարատբանկ»–ն իր հաճախորդներին, ըստ ցանկության, մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով վարկային արձակուրդ կտա։ 

«Արդշինբանկը»–ը քաղաքացիների վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի մինչև մայիսի 15-ը, իսկ բիզնեսի համար՝ անհատական մոտեցում կցուցաբերի։

«Արցախբանկը» մինչև մայիսի 1-ը տույժ-տուգանքներ չի կիրառի վարկերի նկատմամբ։

«Բիբլոսբանկ»–ը մինչև մայիսի 16-ն է վարկային արձակուրդ տրամադրել։

«Ինեկոբանկը» մինչև ապրիլի 30-ը ժամկետանց վարկերի նկատմամբ տույժեր չի կիրառի։

«Հայբիզնեսբանկ»–ը մինչև մայիսի 30-ը հետաձգել է ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները։

«Հայէկոնոմբանկ»–ը մինչև մայիսի 17-ը տուժեր չի կիրառի, բայց հորդորում է եկամուտ ունեցողներին կատարել վարկային պարտավորությունները։

«Յունիբանկ»–ը վարկերի մարման ազատ գրաֆիկ է սահմանել մինչև ապրիլի 14-ը։

«Էվոկաբանկ»–ը մինչև մայիսի 17-ն է վարկային արձակուրդ տվել։

«Կոնվերսբանկ»–ը հնարավորություն է տվել իր հաճախորդներին անհրաժեշտության դեպքում մինչև մայիսի 15-ը հետաձգել վարկերի մարումը։ 

Արտոնություն չսահմանած բանկերը՝

«ՎՏԲ» բանկը ընդհանուր արտոնություն չի սահմանել, առաջարկել է անհատական մոտեցում։

«Մելաթ» բանկը արտոնություն չի սահմանել

«Էյչ Էս Բի Սի» բանկը արտոնություն չի սահմանել

«Արմսվիսբանկ»–ը արտոնություն չի սահմանել

«ԱյԴի բանկ»–ը արտոնություն չի սահմանել:

Մեկնաբանություններ (10)

Մխիթար
Վարկսը տվելա վարկային արձակուրդ՞։
Հովհաննես
Ես դեկտեմբերից մինչև հիմա չեմ աշխատել,ու իմ վարկերը վճարել եմ իմ սեփական տարիների ձեռք բերած եկամուտներով,Հիմա աշխատանք չունեմ և 400000միլիոն վարկ ունեմ , ամուսնացած եմ ապրում եմ վարձով ,կասեմ ինչպես հաղթահարել այս վիճակը
Նարեկ
ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ տրամադրել է վարկային արձակուրդ
Զավեն
Վարկս եմ վարկ չի տալիս ւ պահանջւմա վճարել
Զա վեն
Ես ւնեմ վարկեր ե վարկս եմ չի հետաձգւմ ինչանենք
Դավիթ
Մոգոից բան չեք ասել, ամենաանտանելինա, 180 տոկոսով վարկերա տալիս, ու մի բան էլ հիմա չի զիչում, դե վարկս եյեմի մասին խոսալն անիմաստա , դա փակվելուա:
Անահիտ
Օրավարձով աշխատողները չեն ստանալու գումար ոչ մարտին,ոչ ել ապրիլին,վոնց վճարեն մինչև 14ը?
Վարազդատ Գրիգորյան
ВТБ բանկը ֆիզ անձ ոչ մի արտոնություն չի կիրառել։ Այսօր ես մտել եմ։ Եվ ասեմ որ ես ունեմ դրական վարկային պատմություն, և նույնիսկ այս ամսվա մուծում էլ արված էր, երբ հարցրի։
ԱՐԱՅԻԿ
բանկերը խոսում են վարկառուների պարտաճանաչությունից և պարտավորությունից, սրտացավությունից հիմա տեսնումենք վորոշ բանկերի իրական դեմքը
Արթուր
Կամուրջ բանկից ոչինչ չասացիք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter