HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնից դուրս եկող երեք մուտքերում շարունակում են ջերմաչափել ավտոմեքենայի վարորդների և ուղևորների ջերմությունը։

Էջմիածնից Աշտարակ գնացող ճանապարհին ժամը 13- ի դրությամբ բարձր ջերմություն ունեցողի դեպք չէր արձանագրվել։ 
Այն քաղաքացիները, որոնց մոտ գրանցվում էր 37- ից բարձր ջերմություն, հերթապահություն իրականացնող բժիշկներն ու ոստիկաններն իջեցնում էին ավտոմեքենայից և 5 րոպե անց կրկին ջերմաչափում։ Ոմանց մոտ բարձր ջերմություն էր ցույց տալիս ավտոմեքենայի ներսի տաք օդը։
Նշենք, որ քաղաքացիները որևէ առարկություն չեն ներկայացնում։ Ավելին՝ վերջում հարցնում են, թե ինչքան է իրենց ջերմությունը։
Նկատեցինք, որ քաղաքացիների մոտ բժշկական դիմակների խիստ պակասկա։ Քաղաքացիները նույնիսկ ճանապարհին հերթապահություն իրականացնող բժիշկներից էին դիմակ խնդրում։ Սակայն, բժիշկների մոտ ավել դիմակներ չկան։
Քաղաքացիներից մեկն առաջարկեց, որ անցակետերում անվճար դիմակներ բաժանեն այն քաղաքացիներին, ովքեր չունեն։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ժամը 23:00-ից սկսած՝ Էջմիածին քաղաքի 27 ելքերից միայն 3-ը բաց կլինեն։ Բաց են Էջմիածնից Աշտարակ (Շահումյան գյուղի ուղղությամբ), Երևան և Մասիս (Ոսկեհատ գյուղի ուղղությամբ) գնացող ճանապարհները: Նշված հատվածներում տեղում քաղաքացիների ջերմաչափում կիրականացվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter