HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դերասաններ Իդրիս Էլբան և Քրիստոֆեր Հիվյուն վարակվել են կորոնավիրուսով

Բրիտանացի դերասան Իդրիս Էլբան հայտնել է, որ վարակվել է COVID-19 նոր կորոնավիրուսով։ Այդ մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։

«Ես հանձնել եմ COVID-19 կորոնավիրուսի թեստ և այն դրական է եղել։ Ես ինձ լավ եմ զգում, ինձ մոտ դեռ չկան հիվանդության ախտանիշներ, սակայն գտնվում եմ մեկուսացման մեջ։ Մնացեք տանը և եղեք պրագմատիկ։ Խուճապի մի՜ մատնվեք»,- գրել է Էլբան։

COVID-19  վիրուսով վարակվելու մասին հայտնել է նաև նորվեգացի դերասան Քրիստոֆեր Հիվյուն, որն առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորած Տորմունդի դերով։ «Instagram»-ի իր էջում Հիվյուն գրել է. «Ես և իմ ընտանիքն ինքնամեկուսացվել ենք տանը։ Մեր առողջությունը լավ է, ինձ մոտ միայն մրսածության թեթև ախտանիշներ են։ Եկեք անենք ամեն ինչ, որպեսզի կանխենք վիրուսի տարածումը։ Միասին մենք կարող ենք պայքարել վիրուսի դեմ և կանխենք ճգնաժամը մեր հիվանդանոցներում։ Հոգ տարեք մեկդ մյուսի նկատմամբ, պահեք հեռավորություն և առողջ եղեք»,- գրել է նա։ 

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Greetings from Norway! Sorry to say that I, today, have tested positive for COVID19, Corona virus. My familiy and I are self-isolating at home for as long as it takes. We are in good health - I only have mild symptoms of a cold. There are people at higher risk for who this virus might be a devastating diagnosis, so I urge all of you to be extremely careful; wash your hands, keep 1,5 meters distance from others, go in quarantine; just do everything you can to stop the virus from spreading. Together we can fight this virus and avert a crisis at our hospitals. Please take care of each other, keep your distance, and stay healthy! Please visit your country's Center for Disease Control's website, and follow the regulations for staying safe and protecting not just yourselves, but our entire community, and especially those at risk like the elderly and people with pre-existing conditions. @grymolvaerhivju #fightcorona #solidarity #takecare #folkehelseinstituttet Thanks to @panoramaagency

A post shared by Kristofer Hivju (@khivju) on

Ավելի վաղ, ԶԼՄ-ները գրել էին, որ կորոնավիրուսով հիվանդացել են հայտնի դերասաններ Օլգա Կուրիլենկոն, Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը։ Վերջիններս արդեն անցել են բուժման կուրսը, նրանց դուրս են գրել Ավստրալիայի հիվանդանոցից, և հիմա ամուսինները գտնվում են կարանտինի մեջ՝ իրենց վարձակալած բնակարանում։

Վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 185 387-ի, մահացածների թիվը՝ 7332-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 79 930-ի։

 

Լուսանկարը՝ «The People» ամսագրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter