HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի: Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի բաժինը:

Այդ նպատակով ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը ընկերության գրասենյակներ: Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝

  • պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝ (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),
  • փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,
  • էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեին:

Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:

Մեկնաբանություններ (1)

կարինե Խաչատրյան
Մինչ այս պահե դեռ օգտագորցաց էլեկտրական վճարումես ցույց չի տալիս հաշիվ ես 00000 ե իսկ առենդատրես ինց ասում պիտի մուծես 22000 - դրամ կասեք ինչի ամար ես դեպկե ու խնտիրե միշտ կա կխնտրեմ տվեք լուծում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter