HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացումները՝ առցանց

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը առաջարկում է ազատ ժամանակն անցկացնել ներկայացումներ դիտելով: #ՄնաՏանը նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ ՊՀԹ-ն հնարավորություն է ընձեռում իր սիրելի ու հավատարիմ հանդիսատեսին առցանց տարբերակով դիտել ներկայացումները։ Այս մասին տեղեկացնում է ՊՀԹ մամուլի ծառայությունը:

Թատրոնի մարքեթինգային նոր ռազմավարությունը մշակվել է թատրոնի հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Նարեկ Մանուչարյանի, գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի և տնօրեն Էմին Թորոսյանի կողմից։ Մտահղացումը Նարեկ Մանուչարյանինն է։

Թատրոնի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով արդեն հեռարձակվել է «Շունն ու կատուն» ներկայացումը։ Այսօր էլ նախատեսված է «Փայտե մարդը» ներկայացման ցուցադրությունը:

Հիշեցնենք, որ ներկայացումները նախօրոք տեսագրվել են ու հեռարձակվում են ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Թատրոնը խստորեն հետևում է առողջապահության նախարարության ցուցումներին։

Հետևելով ՊՀԹ-ի ֆեյսբուքյան էջին կարող եք իմանալ ցուցադրության օրերն ու ժամերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter