HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արտակարգ ռեժիմի խախտում է նաև կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող գրառումը

Արտակարգ ռեժիմ հաստատելուց հետո զանգվածային լրատվամիջոցների որոշ հրապարակումների վերաբերյալ Կառավարարությունն ահազանգեր է ստացել:

Այս մասին այսօր Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Հիշեցնենք, որ արտակարգ դրություն հաստատելուց հետո ԶԼՄ-ների հրապարակումներում ևս որոշակի սահմանափակումներ են սահմանվել:

Փոխնախարարն այսօր հանդիպում է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ և քննարկել առկա սահմանափակումները:

«Թյուրընկալում կա, թե որ տեսակի տեղեկությունները կարող են համարվել արգելված, կարծում եմ քննարկումների արդյունքում նման դեպքերը կնվազեն»,- ասաց փոխնախարարը:

Արգելանքը տարածվում է ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա: Ագելվում է վիրուսի տարածման վերաբերյալ պաշտոնական տեղեկությունից տարբերվող տեղեկություն հրապարակել:

Դանիելյանի խոսքով՝ վարակակիրների առողջական վիճակի, շփման շրջանակի և այլ հարցերի մասին տեղեկատվություն չպետք է տրամադրվի ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից, դա կհամարվի արտակարգ ռեժիմի խախտում, իսկ խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Արտակարգ ռեժիմի պահպանությունը և վերահսկողությունն իրականացնում է ոստիկանությունը: Ոստիկանությունն իրավասու է սոցցանցում արված խուճապ առաջացնող գրառումը ստիպել հեռացնել:

Սահմանափակումներ կան նաև փակ հաստատություններում. արգելվել են զորամասերի, քրեակատարողական հիմնարկներ հանձնուքների փոխանցումը:

Փոխնախարարի խոսքով՝ ռեստորանների, զվարճանքի վայրերի գործունեության սահմանափակում չկա, սակայն ցանկացած օբյեկտի գործունեություն կարող է սահմանափակվել պարետի ցուցումով՝ կախված իրավիճակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter