HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ավագանու հերթական նիստը կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտտությունը, Երևանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշում է կայացրել Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները և համապատասխան հակահամաճարակային միջոցառումները:

«Լրագրող գործընկերներին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը»,- հորդորում է Երևանի քաղաքապետարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter