HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺԿ նախընտրական շտաբի հայտարարությունը նախընտրական քարոզչության այլընտրանքային եղանակների մասին

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական շտաբում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կուսակցության կողմից նախընտրական քարոզչության այլընտրանքային եղանակների կիրառումը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբը:

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի առաջարկով վերանայվել են առաջիկա օրերին հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում մարդաշատ հավաքներ անցկացնելու ծրագրերը և որոշվել է քարոզչական աշխատանքները ամբողջությամբ տեղափոխել առցանց և մեդիա տիրույթ՝ օգտագործելով սոցիալական ցանցերի, ռադիո և հեռուստատեսային քարոզչության միջոցները: ԱԺԿ Կենտրոնական նախընտրական շտաբում գործարկվելու է հատուկ գիծ՝ կուսակցության նախընտրական ծրագրի վերաբերյալ քաղաքացիներին տեղեկավտություն տրամադրելու նպատակով:

Առաջարկվել է «Ժողովրդավարություն» խորհրդարանական խմբակցությանը խորհրդակցություններ նախաձեռնել Հանրապետության նախագահի և գործադիր իշխանության պատասխանատու գերատեսչությունների հետ հանրապետությունում պարենային անվտանգության իրավիճակի, դեղորայքային ապահովվածության վերաբերյալ: Կուսակցությունը տեղական կառույցների միջոցներով լայնածավալ իրազեկման աշխատանքներ է սկսել բնակչության շրջանում կորոնավիրուսից պաշտպանվելու և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter