
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ առայսօր Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել: Նախարարությունը կոչ է անում անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։
Նախարարությունն ասում է, որ Արցախից, ընդհանուր առմամբ, 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել՝ ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել