HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը անցել է օնլայն ցուցադրությունների

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը պատմում է, որ որոշել են անցնել հեռահար ցուցադրությունների կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո։

Տնօրենը նշում է, որ այս մեթոդով հանդիսատեսը հնարավորություն կունենա չկտրվել արվեստից, օնլայն հետևել ներկայացումներին, որոնք ուղիղ հեռարձակվում են պատանի հանդիսատեսի թատրոնի ֆեյսբուքյան էջում, որտեղ նախապես հետևորդներին տեղեկացնում են, թե որ ներկայացումն է հաջորդիվ ցուցադրվելու:

Արդեն ցուցադրվել է 2 ներկայացում, «Շունն ու կատուն» և «Փայտե մարդը» ։

«Օգտագործում ենք նախկինում նկարահանած մեր ներկայացումները, օնլայն ցուցադրության համար նախատեսված 6 ներկայացումներից 2-ն արդեն ցուցադրվել են։ Հաջորդիվ կցուցադրվեն նաև «Մերսեդես», «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը», «Վերջին ուսուցիչը» ներկայացումները»,- ասում է տնօրենը։

Նա նշում է նաև, որ թատրոնը նախատեսում էր 2 նոր պրեմիերա, արտակարգ իրավիճակով պայամնավորված պրեմիերաները հետաձգվել են, բայց կուլիսային փուլի աշխատանքները թատրոնում չեն դադարում։

«Մեր այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում նաև չկորցնել հանդիսատես-թատրոն կապը: Ցուցադրությունները առանձնացրել ենք բոլոր տարիքային խմբերի համար, օնլայն ցուցադրությունների համար ընտրված ներկայացումները այն ներկայացումներն են, որոնք պահանջված են հանդիսատեսի կողմից »,- նշում է Թորոսյանը։

Տնօրենի խոսքով՝ ինչպես մյուս ոլորտներում, թատրոնում ևս արտակարգ իրավիճակի պատճառով հնարավոր է ֆինանսական դժվարություններ լինեն, բայց հետագայի հետ կապած մեծ սպասելիքներ ունեն: Դերասանները բեմ կբարձրանան, արտակարգ իրավիճակի ավարտից հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter