
Չեղարկվել է «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը
«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը, որն այս տարվա մայիսին պետք է անցկացվեր Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում, կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է։ Այդ մասին նշվում է մրցույթի «Թվիթերի» պաշտոնական միկրոբլոգում։
An official statement from the European Broadcasting Union on the #Eurovision Song Contest 2020. pic.twitter.com/b3h7akxvpF
— Eurovision Song Contest (@Eurovision) March 18, 2020
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք դիտարկում էինք մի քանի տարբերակներ, որոնք հնարավորություն կտային «Եվրատեսիլին» կայանալ։ Սակայն անորոշության պատճառով, որն առաջացել է Եվրոպայում COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով, և այն սահմանափակող միջոցները, որոնք ներդրվել են կառավարությունների կողմից, Եվրոպական հեռարձակողների միությունը ընդունել է բարդ որոշում այն մասին, որ մրցույթի իրականացումը, ինչպես նախատեսվում էր, անհնար է կազմակերպել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, մարտի 6-ին հոլանդական NPO ընկերությունը, որին Նիդերլանդներում պատկանում էր Եվրատեսիլի անցկացման իրավունքը, հայտարարել էր, որ քննարկում են մրցույթի անցկացման մի քանի տարբերակներ։
Դեռ անցած տարի որոշվել էր, որ այս տարի մայիսին «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթն անցկացվելու էր Նիդերլանդների մեծությամբ երկրորդ՝ Ռոտերդամ քաղաքում։ Եվրոպական հեռարձակողների միությունը նաև հայտնել է, որ 2021 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթը հնարավոր է, որ դարձյալ կազմակերպվի Ռոտերդամում։ Հայաստանն այս տարի ներկայացնելու էր Աթենա Մանուկյանն իր «Chains on You» երգով։
Լուսանկարը՝ esctoday.com-ի
Մեկնաբանել