HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լաս Վեգասում կորոնավիրուսի պատճառով փակվելու են բոլոր խաղատները

Լաս Վեգասի խաղատները կփակվեն COVID-19 կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին գրում է TACC գործակալությունը։ Վ

երջին անգամ նման բան տեղի է ունեցել 57 տարի առաջ՝ 1963 թվականի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու թաղման ժամանակ։

Ամերիկյան Նևադա նահանգի ժամանցային բոլոր հաստատությունները, այդ թվում նաև Լաս Վեգասի խաղատները, ինչպես նաև սրճարանները, կինոթատրոնները, ֆիտնես ակումբները և առևտրի կենտրոնները կորոնավիրուսի պատճառով 30 օր շարունակ փակ կլինեն։ Այդ մասին գրում է Las Vegas Sun-ը՝ հղում կատարելով Նևադայի նահանգապետ Սթիվ Սիսոլաքին։ 

Բոլոր այդ հաստատություններն իրենց աշխատանքը կդադարեցնեն մարտի 18-ի կեսօրին։ «Մենք առանց կասկածի պետք է անենք այդ քայլը՝ Նևադայի բնակչության առողջության և անվտանգության համար։ Խնդրում եմ մնացեք տանը»,- հայտարարել է Սիսոլաքը։

Վերջին տվյալներով՝ Նևադայում գրանցվել է կորոնավիրուսի 50-ից ավելի դեպք։ Ավելի վաղ, ամերիկյան իշխանությունները հայտնել էին, որ երկրի բոլոր նահանգներում գրանցվել են COVID-19 նոր կորոնավիրուսի դեպքեր։ Արևմտյան Վիրջինիան դարձել է վերջին նահանգը, որտեղ գրանցվել է նոր կորոնավիրուսը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի պատճառով երկրում մահացել է շուրջ 100 մարդ։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter