
Կորոնավիրուսի ևս 8 դեպք, ընդհանուր՝ 110
Մարտի 18-ի ժամը 21:30-ի դրությամբ` իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հանրագումարով այս պահին արձանագրվել է 110 դեպք: Կա առողջացման 1 դեպք:
Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է Էջմիածնի և արտադրամասի դեպքերին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել