HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանում առաջին անգամ չի գրանցվել կորոնավիրուսի վարակման տեղական դեպք

Չինաստանում առաջին անգամ մեկ օրվա ընթացքում  չի գրանցվել կորոնավիրուսի վարակման տեղական դեպք։ Այդ մասին հայտնել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը։ 

Հուբեյ նահանգում և Ուհան քաղաքում, որտեղ սկսվել էր կորոնավիրուսի համաճարակը, մեկ օրվա ընթացքում չի գրանցվել կորոնավիրուսի վարակման տեղական դեպք։ Ընդհանուր առմամբ, մեկ օրվա ընթացքում մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 34 մարդու մոտ, որոնք բոլորը արտասահմանից Չինաստան ժամանած քաղաքացիներ էին։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 8 մարդ, որից 6-ը՝ Ուհան քաղաքում։

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր՝ Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 80 928 դեպք, որոնցից 70 420-ն ապաքինվել են, իսկ 3 245-ը՝ մահացել։ 

Վերջին տվյալներով աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 220 351 դեպք, մահացածների թիվը հասել է 8 988-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 85 778-ի։

Լուսանկարը՝ The Wall Street Journal-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter