HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործը մակագրվել է Երևանի դատարանի նախագահին

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Դատավոր Մկրտչյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է։

Ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության՝ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում նաև նշված գործից Ռ․ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ․ ամռանը նշված նպատակով Վարուժան Մկրտչյանի և Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել են կազմակերպված խումբ։

Վարուժան Մկրտչյանին առաջադրված է նույն մեղադրանքը, միայն թե նա ներկայացվում է ոչ թե որպես Քոչարյանի մտերիմ, այլ աջակից։

Նշենք, որ թեև Արմեն Թավադյանն օրեր առաջ վերաքնիչ դատարանի որոշմամբ ազատվել է կալանքից, «Դատալեքսում» որպես նրա խափանման միջոց է նշված կալանավորումը։ Նշենք, որ կալանքից ազատվելուց հետո գործի նկատմմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշել է Թավադյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս խափանման միջոցն է ընտրված նաև Վարուժան Մկրտչյանի նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter