HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոնակոյի արքայազն Ալբեր II-ը կորոնավիրուսով է ախտորոշվել

Մոնակոյի իշխան Ալբեր II-ի կորոնավիրուսի ստուգման թեստի արդյունքները դրական են։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը։ 

Տարածված հաղորդագրության համաձայն՝ Մոնակոյի 62-ամյա ղեկավարը շարունակում է աշխատել առանձնատնից, իսկ նրա առողջական վիճակը կայուն է, չկան առողջական սրացումներ։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև քաղաք-պետության վարչապետ Սերժ Տելի մոտ։

Մոնակոյի արքայազնը դարձել է առաջին պետության ղեկավարը, որի մոտ պաշտոնապես հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։ Ավելի վաղ, որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել էին,որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ, ինչն ավելի ուշ անձամբ հերքել էր Բրազիլիայի նախագահը։

 

Լուսանկարը՝ «Palais Princier De Monaco»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter