
Արցախում կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
Նոր կորոնավիրուսային վարակի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները։
Լուսանկարը՝ reuters.com-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել