HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ձեռքերը լվանալու արշավին միացել են հոլիվուդյան աստղերը

Արևմտյան աստղերը վերջին օրերին սոցիալական ցանցերում կոչ են անում ավելի հաճախ լվանալ ձեռքերը, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայով։ Այդ ընթացքում աշխարհի  տարբեր քաղաքների բնակիչներ փորձում են օգնության հասնել իրենց տարեց հարևաններին՝ մթերք և դեղորայք ձեռքբերելու հարցում։

Ամեն ինչ սկսվեց 10 օր առաջ, երբ հայտնի Գլորիա Գեյնորը «Tik Tok»-ի իր էջում հրապարակեց տեսանյութ, որտեղ նա շուրջ 20 վայրկյան լվանում է ձեռքերը և երգում «I will survive» երգը՝ մի փոքր փոփոխված տարբերակով. «Անհրաժեշտ է ընդամենը 20 վայրկյան՝ փրկվելու համար»։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

It only takes 20 seconds to “SURVIVE”! ??? #iWillSurviveChallenge #fyp #coronavirus #handwashing #washhands #coronavírus #coronavirüs #coronavirüsü #handwash #washyourhands #hygiene

A post shared by G L O R I A G A Y N O R (@gloriagaynor) on

Այդպես սկսվեց ֆլեշմոբ, որին միացել են արդեն հարյուրավոր մարդիկ.

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

I love that people are taking part in the #washyourhands #iwillsurvivechallenge with me on @tiktok like @a_sam30 did! Stay safe and healthy everyone! Wash your hands often every day for 20 seconds or more! . . #coronavirus #coronavírus #coronavirüs #coronavirüsü #covid19 #covid_19 #handwashing #handwash #handwashingsongs #handwashingsong #gloriagaynor #iwillsurvive #wewillsurvive

A post shared by G L O R I A G A Y N O R (@gloriagaynor) on

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

I love that people are taking part in the #washyourhands #iwillsurvivechallenge with me on @tiktok like @_jrpaulo56 did! Stay safe and healthy everyone! Wash your hands often every day for 20 seconds or more! . . #coronavirus #coronavírus #coronavirüs #coronavirüsü #covid19 #covid_19 #handwashing #handwash #handwashingsongs #handwashingsong #gloriagaynor #iwillsurvive #wewillsurvive #tiktok #fyp #tiktokchallenge #tiktokcreator #tiktokers #tiktoker #tiktoksongs #tiktoksong #tiktokdance #tiktokdances #tiktokmemes

A post shared by G L O R I A G A Y N O R (@gloriagaynor) on

Ձեռքերը մանրակրկիտ լվանալու կոչ են անում նաև հոլիվուդյան այլ աստղեր, ինչպես օրինակ Հյու Ջեքմանը և Առնոլդ Շվարցնեգերը։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Take 2. You’re ALL absolutely right. Turn off the tap whilst washing your hands. Smart, healthy practices for yourself .. and the planet. ? ? ? ? #washyourhands #savewater #world #healthylifestyle

A post shared by Hugh Jackman (@thehughjackman) on

«Փակեք ծորակը, երբ լվանում եք ձեռքերը»,- խորհուրդ է տալիս Ջեքմանը։

«Killers» ռոք խմբի վոկալիստ Բրենդոն Ֆլաուերսը երգել է Mr. Brightside-ի երգը՝ լվանալով ձեռքերը։ Ի տարբերություն Ջեքմանի, նա այդպես էլ չի փակել ծորակը, ինչի համար արժանացել է Թվիթերի օգտատերերի քննադատությանը։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

I tried to do a hand-washing tutorial for Cherry but I think you guys will pay more attention. Be safe. Wash your hands. Listen to scientists and experts, not foreheads. Together, we can slow this down and protect each other. #COVID19

A post shared by Arnold Schwarzenegger (@schwarzenegger) on

«Լվացեք ձեռքերը, լսեք բժիշկներին, այլ ոչ թե գլխակերներին»,- խորհուրդ է տալիս Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը։

«Դիրք» հեռուստասերիալի աստղ Բիլի Պորտերն էլ բոլորին կոչ է արել լվանալ ձեռքերը՝ երկու անգամ երգելով «Ծնունդդ շնորհավոր» երգը։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Hey y'all! You gotta wash your hands, kids! Follow the @who guidelines and spend 40-60 seconds scrubbing off all those germs with soap and water. ??Also, practice social distancing and keep your little asses at home so we can stop this virus and get back to living! I love you all! Stay safe, stay healthy, and I'll see you soon! #SafeHands #COVID19 Wearing @coach Eyewear by @ditaeyewear stoned by @mercuranyc in @swarovskiforprofessionals ? @sammyratelle

A post shared by Billy Porter (@theebillyporter) on

«Սոցիալական հեռավորությունը կարևոր է։ Ձեր փոքրիկ հետույքները պահեք տանը, սիրում եմ բոլորիդ»,- հորդորում է էքսցենտրիկ դերասանը։

Բացի այդ, սոցիալական ցանցերում հայտնվել են ավելի լուրջ նախաձեռնություններ։ Օրինակ, Մանչեսթերի արվարձան համարվող Օլթրինգեմի բնակիչ Ռեյչել Փլեզանթը ներգրավել է կամավորների և շաբաթ օրը Ֆեյսբուքում ստեղծել փոխօգնության խումբ, որին մի քանի օրվա ընթացքում միացել է շուրջ 2000 մարդ։ Վերջիններս օգնել են ծերերին՝ մթերք և դեղորայք ձեռքբերելու նպատակով։

Խմբում անգամ առկա է թղթային դիմումի օրինակ, որտեղ չափահաս մարդը կարող է նշում անել այն կետերի մոտ, որի իրականացմանը ցանկանում է մասնակցել։ «Facebook» սոցիալական ցանցի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում արդեն իսկ առկա է նմանատիպ շուրջ 300 խումբ, որոնց անդամակցում է շուրջ 200 000 մարդ։ Նախորդ շաբաթվա վերջում նմանատիպ խումբ ստեղծվել է նաև Վիեննայում։

«Մենք չենք մտնում ռիսկային խմբի մեջ, այդ պատճառով կարող ենք օգնել ձեզ, եթե դա անհրաժեշտ է։ Եթե պետք է ձեզ համար անել մի բան (գնումներ կատարել կամ օգնել այլ գործերով), մենք ուրախ կլինեինք ձեզ օգնել»,- իրենց շենքի շքամուտքի մոտ գրել են դպրոցականներ Ֆրեդին և Էնդին։ Այդպիսի հայտարարություններ հայտնվել են նաև Մոսկվայում։

Լուսանկարը՝ Գլորիա Գեյնորի «Tik Tok»-ի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter