
Դոլարի «վերելքը» շարունակվում է
Ամերիկյան 1 դոլարի վաճառքի գինը հասել է 499 դրամի։
Հայաստանի առևտրային բանկերում այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարը գնվում է 491-494 դրամով (միջինը՝ 491.74), վաճառվում՝ 497-499 դրամով (միջինը՝ 497.91): Այս մասին են վկայում rate.am-ում հրապարակված փոխարժեքները։
Իսկ փոխանակման կետերում դոլարը գնվում է 493-495.5 դրամով, վաճառվում ՝ 496-498 դրամով։
Դոլարի առավել էական թանկացում է նկատվում մարտի 9-ին։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները դրամի միջին փոխարժեքների վերաբերյալ, եթե մարտի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.48 դրամ, ապա երեկվա դրությամբ այն կազմել է 492.22 դրամ։ Այսօրվա տվյալները ԿԲ-ն կամփոփի կեսօրից հետո։
Իսկ եվրոն բանկերում այսօր գնվում է 523.5-530 դրամով (միջինը՝ 526.56 դրամ), վաճառվում` 535-544 դրամով (միջինը՝ 539.97 դրամ)։
Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, այն գնվում է 6-6.95 դրամով (միջինը՝ 6.63 դրամ), վաճառվում է 6.40-6.95 դրամով (միջինը՝ 6.63 դրամ)։
Մեկնաբանել