
Պարետը որոշել է ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական ապրանքների արտահանումը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական ապրանքների արտահանումը Հայաստանից:
«Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:
Արտադրատեսակների ցանկը` այստեղ:
Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։
Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել