HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։

«Հեռավար ուսուցում» դասընթացն այսօր մեկնարկել է չորս խմբում ընդգրկված տարբեր առարկաներ դասավանդող ավելի քան 420 մասնագետի համար, որոնցից շուրջ 90-ն Արցախի Հանրապետության դպրոցների ուսուցիչներ են։

Դասընթացում գրանցված բոլոր մասնակիցները դասընթացավարներից ստացել են «Հեռավար ուսուցում» համակարգ (https://elearning.armedu.am/) մուտք գործելու անհատական տվյալները, սկզբնական ցուցումները, ինչպես նաև ծանոթացել դասընթացի առաջին նյութերին և հանձնարարություններին։

Այս փուլում դասընթացում չընդգրկված ուսուցիչների և բոլոր այցելուների համար «Հեռավար ուսուցման կենտրոնի» համակարգում (https://dlc.armedu.am/) բաց և հասանելի կլինի դասընթացի բովանդակությունը։

Տեղեկացնում ենք, որ հնարավորինս շատ մասնագետներ վերապատրաստելու նպատակով դասընթացը կկրկնվի։

Մեկնաբանություններ (2)

Տաթևիկ
Ցանկանում եմ ընդգրկվել հեռավար ուսուցման դասընթացներին։
Անուշ Դալլաքյան
Բարև ձեզ. Ինչպես իմանալ ես ընդգրկված եմ խմբում թե ոչ. Իմ էլ-փոստին նամակ չեմ ստացել.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter