HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է «Մեծ յոթնյակ»-ի անդամ պետությունների գագաթնաժողովը, որն այս տարվա հունիսի վերջին անց էր կացվելու ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ շատ հեռու գտնվող Քեմփ Դևիդ նստավայրում։ Փոխարենը որոշվել է հանդիպումն անցկացնել տեսակոնֆերանսի միջոցով։ Այդ մասին հայտնում է «CNN»-ը։

Գագաթնաժողովի չեղարկման պատճառը կորոնավիրուսի տարածումն է ողջ աշխարհում։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջադ Դիրը մարտի 19-ին հայտարարել է, որ գագաթնաժողովը կկազմակերպվի առցանց ռեժիմում, «որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա կենտրոնանալ առողջապահության և տնտեսության խնդիրների՝ սեփական ռեսուրսներով լուծման վրա»։

Սպիտակ տան տվյալներով՝ Դոնալդ Թրամփի տեսակապի միջոցով մարտի 16-ին խոսել է «Մեծ յոթնյակ»-ի անդամ երկրների ղեկավարների հետ և հայտնել, որ ամեն ամիս կկազմակերպվեն համանման վիրտուալ հանդիպումներ, որպեսզի համակարգեն կորոնավիրուսի պատճառով առաջացած մարտահրավերների փոխգործակցային կառավարումը։

«Մեծ յոթնյակ»-ի կազմում են Ամերիկայի Միացյալ նահանգները, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան։ Ներկայումս համանախագահ երկիրն ԱՄՆ-ն է։

Լուսանկարը՝ «RTE»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter