HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ  մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի:

«Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն այսօր սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը:

Այսպիսով՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում:

«Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter