
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկելու նախագծերը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով պատասխանատվության միջոցներ են սահմանվում արտակարգ դրության ռեժիմի պայմաններում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները չկատարելու համար:
Փաթեթն ընդունվեց միաձայն` 102 կողմ ձայնով:
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար 300 հազարից մինչև 500 հազար դրամ տուգանք է սահմանվել:
Այն դեպքերում, երբ մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խախտելն անզգուշությամբ առաջացրել է զանգվածային հիվանդացում, սահմանված է կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով:
Նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվելու երկուշաբթի` 11:00-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել