HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանն աջակցում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ծրագրին

Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանն աջակցում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ծրագրին՝ օգնելու կորոնավիրուսի հետեւանքով ինքնամեկուսացված խոցելի խմբերին: Այս մասին նշված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: 

Ծրագրի նպատակն է հրատապ կերպով սնունդով ապահովել ավելի քան 2,160 տարեցների և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, որոնք ինքնամեկուսացվել են Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով:

Ծրագրի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն կկազմակերպի մեկ ամսյա սննդի փաթեթների առաքում Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում բնակվող շահառուներին՝ հոգալու նրանց կենսական կարիքը ինքնամեկուսացման պայմաններում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter