
Դոլարի վաճառքի գինը հասել է մինչև 501 դրամի. փոխարժեքներն այսօր
Դոլարը շարունակում է թանկանալ հայկական դրամի նկատմամբ։ Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանի բանկերում դոլարը գնվում է 491-494.5 դրամով (միջինը՝ 492.65), վաճառվում՝ 498-501 դրամով (միջինը՝ 498.88)։ Այս մասին են վկայում rate.am հարթակում հրապարակված փոխարժեքները՝ ժամը 14:31-ի դրությամբ։
Իսկ փոխանակման կետերում դոլարը գնվում է առավելագույնը 496 դրամով, վաճառվում ՝ 498 դրամով։
Դոլարը սկսել է նկատելիորեն թանկանալ մարտի 9-ից։ Ըստ Կենտրոնական բանկի ներկայացրած միջին փոխարժեքների՝ մարտի 9-ին դոլարը կազմել է 480.48 դրամ, իսկ երեկվա՝ մարտի 20-ի դրությամբ՝ 493.58 դրամ։ Հանգստյան օրերին Կենտրոնական բանկը չի թարմացնում փոխարժեքների գրաֆիկը։
Ինչ վերաբերում է մյուս փոխարժեքներին, ապա՝ ռուբլին բանկերն այսօր (14:31-ի դրությամբ) գնում են միջինը 6.11 դրամով, վաճառում ՝ 6.61 դրամով։
Եվրոն գնվում է միջինը 573.09 դրամով, վաճառվում՝ 592.78 դրամով։
Մեկնաբանել