
Դուրս է գրվել կորոնավիրուս ունեցող 2-րդ անձը․ նրա թեստը բացասական է եղել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ այսօր դուրս է գրվել կորոնավիրուս ունեցող երկրորդ մարդը, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև՝ նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան՝ այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է:
«Ամեն դեպքում, նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել: Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար: Մնացած մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները»,- նշել է նախարարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել