HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնից բալկոն․ Սամվել Սաղաթելյան (covid_19-ի օրեր)

2017-ի օգոստոսին, երբ սկսվեցին #բալկոնային զրույցները, որեւէ մեկը չէր կարող եզրակացնել, որ կգան օրեր, երբ 1,5 մետր հեռավորությունը կլինի անվտանգության թիվ մեկ նախապայմանը, իսկ տեքստերն ավելի շուտ կդառնան ուղերձներ ինքնամեկուսացման ձեւերի եւ բովանդակության մասին։ 

2020-ի #բալկոնային զրույցների մեկնարկը տրվելու էր մարտի 21-ին, սակայն #կորոնավիրուսի կանխարգելման եւ տարածման շղթան կոտրելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրության մասին։ 

Այսուհետ Բալկոնից բալկոն ձեւաչափը ներկայացնում է համառոտ նամակ-տեքստ եւ վիդեոուղերձ։ Այսպես կշարունակվի մինչ այն պահը, երբ մեր միջեւ կվերանան պայմանական հեռավորությունները, եւ արեւն առաջվա պես կջերմացնի Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ բալկոնը, որտեղ հյուրընկալվողը կխոսի իր մասին երրորդ դեմքով։ 

Բալկոնից բալկոնՍամվել Սաղաթելյան

Սամվել Սաղթելյանն ինքնամեկուսացվել է մարտի 13-ից։ Շփումները սահմանափակ են՝ հեռավորությունը 1,5 մետր՝ բացի մեկից, ում շատ է սիրում։ Օրեր ու ժամեր շարունակ արվեստանոցում անցկացնելը, ամեն օր Ծիծեռնակաբերդում մարզվելը (ծառաշատ վայրում) եւ մարտարվեստի կիրառական մոտեցումները դարձել են պարտադիր։ 

Սաղաթելյանի նամակը

«Վերջին օրը, երբ դրսում էի (սրճարանում), ուրբաթ էր․․․ Տասներեքը։ Տագնապ կար այդ օրը մտածում էի մայիսի 18-ին Գյումրիում ցուցադրվելիք “The Armenian Great Beauty” շարքի մասին։ Մյուս շարքի մասին էլ էի մտածում, որը դեռ գաղտնիք է։ 

Սրված զգացողութունը, որ ունեցա սրճարանում, ինքնամեկուսացումից առաջ, այս օրերին սկսեց երեւալ իր բովանդակությամբայն ինձ հիշեցրեց 1990 թվականը, երբ աջ ձեռքս ավտովթարի արդյունքում ջարդվեց, գիպսի մեջ դրվեց, եւ հասկացա՝ ձախով պիտի նկարեմ։ Հետո հիշեցի ցուրտ ու մութ տարիները, որոնք ինձ համար հագեցած էին եւ՛ստեղծագործական, եւ՛ ընկերների ձեռքբերման, եւ՛ մտերմության առումով։ 

Crisis and opportunity (ճգնաժամ եւ հնարավորություն)… Ճիշտ նույն կերպ է արեւելյան մարտարվեստներում, որտեղ չկա «ճգնաժամ» հասկացությունըցանկացած իրադրություն հենց դու կարող ես տրանսֆորմացնել։ 

Այն, ինչ տեղի է ունենում հիմա, յուրահատուկ իրավիճակ է․․․ Ո՞նց սա տրանսֆորմացնել, ո՞նց արվեստի մեջ գտնել արտահայտման ձեւերը եւ մյուս բոլոր հարաբերություններում նույնպես․․․ 

Ինքնամեկուսացված այս գիտակցական կյանքը հենց փնթիությունը հաղթահարելու, դիսցիպլին մտցնելու ուժեղ կամք է ձեւավորումայդպես կկարողանանք հաղթահարել նաեւ վիճակը, որում հայտվնել ենք եւ ես, եւ դու, եւ մնացածը։ 

Հայերիս մոտ ստացվում է համախմբումը, երբ գոյատեւման հարց է առաջանում։ Հիմա ո՞նց անել, որ դրա միջոցով նաեւ ստեղծագործական պոտենցիալ դուրս գա՝ հաղթահարելով աշխարհի հանդեպ ունեցած փնթիությունն ու անփութությունը»։

Seen 21:44, 21 March, Saturday

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter