HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը կտրուկ կրճատում է ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ

Ռուսաստանը որոշել է կտրուկ կրճատել միջազգային ավիահաղորդակցությունը աշխարհի երկրների հետ, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը։ Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակվել «Ռոսավիացիայի» կայքէջում։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 23-ի կեսգիշերից։

Բացառություն են կազմում միայն Մոսկվայից աշխարհի երկրների մայրաքաղաքներ իրականացվող թռիչքները, ինչպես նաև ՌԴ քաղաքացիների տարհանման համար իրականացվող չարթերային թռիչքները։ Հատկանշական է, որ եթե տվյալ երկրում մայրաքաղաքը խոշորագույն քաղաքը չէ, ապա թռիչքները մայրաքաղաքի փոխարեն կիրականացվի խոշոր քաղաք, ինչպես օրինակ՝ Ստամբուլի պարագայում։ Չեղարկվել են հիմնականում կուրորտային ուղղություններով թռիչքները։ 

Հրապարակված ցանկից պարզ է դառնում, որ Մոսկվա-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները պահպանվում են, փոխարենը չեղարկվում են Մոսկվա-Գյումրի չվերթները, որի մասին դեռ մարտի 19-ին հայտարարել էր ռուսական «Победа» ավիափոխադրողը:

Ավելի վաղ, «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Ռուսաստանը սահմանափակում է քաղաքացիական ավիացիայի թռիչքները դեպի Թուրքիա, Թաիլանդ, Վիետնամ և Ճապոնիա։ Չէին չեղարկվել միայն այդ երկրների խոշոր քաղաքներ իրականացվող չվերթները։

Լուսանկարը՝ Aerotime.aero-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter