HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կանցնի տնային կարանտինի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է անցնել տնային կարանտինի այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ մարտի 20-ին կանցլերին հակաթոքաբորբային պատվաստում արած բժշկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։

Զայբերտի խոսքերով՝ որոշումը կայացվել է թեստի պատասխանի ստացումից անմիջապես հետո։ Մերկելը հաջորդող մի քանի օրերի ընթացքում պարբերաբար կհանձնի կորոնավիրուսի ստուգման թեստեր, քանի որ «անմիջապես իրականացվող թեստը չի կարող տալ վերջնական և համոզիչ պատասխան», հայտարարել է Զայբերտը։ Իր ծառայողական պարտականությունները Մերկելը կկատարի իր տնից։

Մինչ կարանտինի մասին հայտարարելը՝ Մերկելը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որտեղ նշել էր, որ երկրամասերի ղեկավարների հետ համաձայնության են եկել այն միջոցառումների և գործողությունների շուրջ, որոնք հնարավորություն կտան Գերմանիայում կանխել կորոնավիրուսի տարածումը։ Բժշկի թեստի պատասխանների մասին Մերկելն իմացել է արդեն մամուլի ասուլիսից հետո։ 

Լուսանկարը՝ Steffen Kugler-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter