HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 61 դեպք։ Վարակակիրների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 54 դեպք։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 367-ի։ Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Վարակակիրների թվում են նաև օտարերկրացիներ, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է։ Կորոնավիրուսի վարակման մեկ դեպք է գրանցվել Նովգորոդի մարզում, երկու դեպք՝ Կիրովի մարզում, մեկ դեպք՝ Արխանգելսկի մարզում, մեկ դեպք՝ Բրյանսկի մարզում, երկու դեպք էլ՝ Ուդմուրտիայի Հանրապետությունում։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ վարակակիրներն այցելել են այն երկրներ, որտեղ ավելի վաղ գրանցվել են կորոնավիրուսի վարակման դեպքեր։ Նրանք հոսպիտալացվել են և գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքներում։ Այդպիսով, վարակակիրների թիվը Ռուսաստանում հասել է 367-ի, որոնցից 191-ը գտնվում են Մոսկվայում։ Մարտի 20-ի տվյալներով՝ բժիշկների հսկողության տակ գտնվում է  շուրջ 52 700 մարդ։ Պանդեմիայի հայտարարումից ի վեր, կորոնավիրուսի կասկածով, երկրում բժշկի է դիմել շուրջ 104,5 հզր մարդ։

Վերջին օրերին, կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանում մտցվել են սահմանափակումներ։ Այսպես, արտասահմանից ժամանած բոլոր ուղևորները պետք է պարտադիր տանն անցնեն երկշաբաթյա կարանտին։ Հիվանդության ախտանիշների ի հայտ գալու պարագայում, անհրաժեշտ կլինի տուն հրավիրել բժշկի, առանց հիվանդանոց այցելելու։ Բացի այդ, Ռուսաստանի ողջ տարածքում մտցվել է բարձր պատրաստության ռեժիմ։ Բազմաթիվ դպրոցներ և համալսարաններ անցել են հեռավար ուսուցման։ Չեղարկվել են նաև բոլոր զանգվածային միջոցառումները։ Մոսկվայում, որտեղ գրանցվել է վարակման դեպքերի կեսից ավելին, սահմանափակել են հիվանդանոցներ և դպրոցներ այցելությունը, փակվել են բոլոր լողավազանները, ֆիթնես ակումբները և մյուս օբյեկտները։ Իշխանությունները հայտնել են, որ երկրի տարածքում կիրառվող միջոցների համալիրը «բավարար է և ամբողջությամբ համապատասխանում է վարակի տարածման ընթացիկ մակարդակին»։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter