HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ ավելանում են նաև կիբերանվտանգության սպառնալիքները

Օգտվելով նրանից, որ COVID-19-ը գրեթե մեկ ամսով մեկուսացրել է աշխարհը, կիբերհանցագործները սկսեցին օգտագործել համացանցը՝ մարդկանց և ընկերություններին խաբելու և շանտաժի ենթարկելու համար։

Ավստրալիայի սպառողների մրցակցության և իրավունքների պաշտպանության կոմիտեն (ACCC) հաղորդել է, որ իրենց Scamwatch ծառայությունը տարվա սկզբից գրանցել է շուրջ 100 խարդախություն՝ կապված կորոնավիրուսի հետ։ Կոմիտեն ակնկալում է, որ դրանց թիվը դեռ ավելանալու է։

«Խարդախները ներկայանում են որպես այնպիսի պաշտոնական կազմակերպություններ, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Առողջապահության նախարարությունը, բացառություն չեն նաև զբոսաշրջային գործակալությունները, հեռահաղորդակցության ընկերությունները»,– մարտի 20-ին հայտարարել է կոմիտեի փոխնախագահ Դելիա Ռիկարդը։

Ավստրալիայի կիբերանվտանգության կենտրոնը զգուշացնում է, որ հեռահար աշխատելը ևս խոցելի են դարձնում կազմակերպություններին և ընկերություններին։

Մարտի 20-ին խոսելով սպառնալիքի մասին՝ Europol-ը հայտարարեց․ «Կորոնավիրուսի բռնկումը համատարած տագնապ է առաջացրել և շատ մարդիկ ստիպված են տնից աշխատել։ Չարագործներն ակտիվորեն օգտագործում են այս նոր հանգամանքները, որպեսզի թիրախավորեն հեռահար աշխատողներին, բիզնեսներին և այլ անհատների»։

News-Gazette-ի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգներում մարտի սկզբին զգալի վնաս է հասցվել Շամփեյն-Ուրբանա շրջանի առողջապահական կայքին, որը սպասարկում է ավելի քան 200 000 մարդու։ Netwalker ծրագրի օգնությամբ խարդախները կողպել էին կայքում տեղ գտած տվյալները և բացելու համար մեծ գումար էին պահանջում։ Աշխատակիցներն անհապաղ դիմել են Հետաքննությունների դաշնային բյուրո։

Անցած շաբաթ Bloomberg-ը հաղորդեց, որ ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը ևս կիբերհարձակման է ենթարկվել։ ԱՄՆ կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունն (CISA) այս առումով չորեքշաբթի օրը մի շարք ուղեցույցներ է հրապարակել և հայտարարել․ «Կիբերհանցագործները, օգտվելով հասարակության շրջանում COVID-19-ի ստեղծած տագնապից, ֆիշինգային հարձակումներ են գործում և ապատեղեկատվություն տարածում»։

Լուսանկարը՝ unsplash.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter