
Արտակարգ դրությունը Երևանում, նոր սահմանափակումներ (լուսանկարներ, վիդեո)
Ի թիվս այլ արգելքների, մարտի 24-ից արգելվում է բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառությամբ՝ առաքման ծառայությունների։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երևանի կենտրոնում սրճարաններն ու ռեստորանները առավոտվանից փակ են։ Պարետատունն էլ իր հերթին հորդորել էր քաղաքացիներին, որպեսզի առավոտյան 10:00-12:00-ն սուպերմարկետներից առևտուր անեն միայն թոշակառուները։ Այս մի կետին, սակայն, դեռ այդքան էլ չեն հետևում․ այդ ժամերին առևտուր են անում և՛ մեծահասակները, և՛ երիտասարդները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել