
Սևակ Միքայելյան. «Հրազդան համայնքում կորոնավիրուսի հաստատված մեկ դեպք կա»
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Հրազդան համայնքում կա կորոնավիրուսի հաստատված մեկ դեպք: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի հրազդանցիներ,
Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:
Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել