
Շաքե Իսայան. «Մեր կրթական համակարգը պատրաստ չէ ֆորսմաժորային իրավիճակներում օնլայն դասընթացների»
Հեռավար կրթությունը պատշաճ մակարդակով կազմակերպված չէ: Այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
«Ակնհայտ է, որ դասապրոցեսի նորովի կազմակերպումը թելադրում է այլ գործիքակազմ, գիտելիքներ ու հմտություններ, որին դասապրոցեսի շահառուները պատրաստ չէին: Մեր կրթական համակարգը պատրաստ չէ ֆորսմաժորային իրավիճակներում օնլայն դասընթացների, չկա միասնական էլեկտրոնային ուսուցման համակարգ»,- ասաց Իսայանը:
Պատգամավորի խոսքով` անգամ նույն դպորցի միևնույն դասարանի ուսուսցիչները տարբեր հարթակներում են դասապրոցես իրականացնում` dasaran.am, viber, facebook, zoom և այլն:
«Քաոսային է դառնում նաև երեխայի կատարած աշխատանքի ներկայացումը, և եթե գրավոր աշխատանքների դեպքում հնարավոր է լուսանկարել և ուղարկել ուսուցչին, ապա բանավոր դասընթացի դեպքում նման լուծում չկա»,- ասաց նա:
Շաքե Իսայանի համոզմամբ` միասնական համակագի ներդրման համար հավելյալ ֆինանսական ռեսուրսներ չծախսելու համար կարող է լավ հարթակ դառնալ Dasaran.am-ը, եթե համալրվի լրացուցիչ գործիքակազմով:
«Բոլոր աշակերտներն ու ուսուցիչները չեն, որ համապատասխան գադջեթներ ունեն օնլայն դասերի համար: Մարզերից ահազանգում են, որ անկախնիկ եղանակով տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն չկա, քանի որ բանկերն այս օրերին ապառիկի գործարքներ չեն անում»,- ասաց նա:
Պատգամավորը խոսեց նաև այն խնդրի մասին, որ որոշ տարիքային բարձր շեմ ունեցող մանկավարժներ չեն կարողանում համակարգչից օգտվել: Իսայանը կարևորեց նաև այն, որ այս օրերին համացանցի դիմաց տևական ժամանակ գտվելու դեպքում խոցելի է դառնում դպրոցականների կիբերանվտանգությունը և անձնական տվյալների ապահովումը:
Լուսանկարը` Անի Սարգսյանի:
Մեկնաբանել