
Կսահմանափակվի մարդկանց ազատ տեղաշարժը (լուսանկարներ)
Այսօր` ժամը 00:00-ից, սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Քաղաքացիները պետք է մնան տանը` բացառությամբ պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերի:
Նրանք կարող են տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում. եթե, օրինակ` այցելելու են դեղատուն, մթերային խանութ: Քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու է ոստիկանությունը, որը պարետի որոշումից հետո աշխատում է արտակարգ ռեժիմով:
Ոստիկանները արդեն շրջում են բազմաբնակարան շենքերի բակերում՝ բնակիչներին կոչ անելով տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել