HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը մոտենում է 500-ի

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք։ Այդպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 495-ի։ Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Շտաբի տվյալներով՝ բոլոր հիվանդները եղել են արտասահմանում։ 

57 նոր դեպքերից 28-ը գրանցվել են Մոսկվայում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ, խնդրել է խստացնել կիրառվող միջոցները, որպեսզի կանգնեցվի կորոնավիրուսի տարածումը։ Սոբյանինը նաև նշել է, որ Մոսկվայում գտնվող երկու հիվանդների վիճակը ծանր է, ևս 8-ինը՝ միջին ծանրության։ Ընդ որում, ավելի վաղ Սկլիֆոսովսկիի անվան ինստիտուտը հայտարարել էր, որ իրենց վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 20 պացիենտներ, որոնց վիճակը հարաբերական ծանր է։ Երկու մարդու մոտ էլ միացված են թոքերի արհեստական օդափոխման ապարատներ։

Երեքշաբթի օրը՝ մարտի 24-ին, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Պետկառուցվածքի և օրենսդրության հարցերով կոմիտեի նախագահ Պավել Կրաշեննիկովը հանդես էին եկել կարանտինի խախտման պատժամիջոցների խստացման օգտին։ Մասնավորապես, նրանք առաջարկել էին համապատասխան փոփոխություններ մտցնել ՌԴ քրեական օրենսգրքի 236 հոդվածում։ Ներկայումս, սանիտարահամաճարակային կանոնների խախտման համար, որը կարող է հանգեցնել մարդկային մահվան, նախատեսված է ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։ Պատգամավորներն առաջարկել են բարձրացնել առավելագույն պատժաչափը մինչև 7 տարի, եթե մահանա մեկից ավելի մարդ։ Բացի այդ, նրանք առաջարկել են կարանտինի խախտման համար նախատեսվող տուգանքը 80 000 ռուբլուց հասցնել 2 միլիոն ռուբլու։

Ավելի վաղ, «BBC»-ի աղբյուրներից մեկը հայտնել էր, որ Մոսկվայում պատրաստվում են զանգվածաբար ստուգել բնակիչների մոտ կորոնավիրուսի առկայությունը։ Աղբյուրի տվյալներով՝ մինչև մյուս շաբաթվա վերջ, Մոսկվայում օրական պատրաստվում են անցկացնել շուրջ 10 000 թեստավորում։ Այդ նպատակով քաղաքում կբացվեն 9 նոր լաբորատորիաներ։ Այդ մասին դեռ մարտի 20-ին հայտարարել էր Մոսկվայի քաղաքապետը։ Պետդումայում այդ փոփոխությունները նախատեսում են քննարկել մարտի 31-ին։

Լուսանկարը՝ «Moskva News Agency»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter