
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 265-ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 265-ի, որից 16-ը՝ առողջացած: Այս մասին հաղորդում է Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնը:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ էլ՝ բացասական արդյունք է արձանագրվել 1315 թեստավորման դեպքում:
Հիշեցնենք, որ մարտի 24-ի առավոտյան վարակվածների թիվը 235 էր, այսինքն՝ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 30-ով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել