
Առաջին ընթերցմամբ ընդունվեց մեկանգամյա օգտագործման պլաստիկի շահագործումն արգելող նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկանգամյա օգտագործման պլաստիկի շահագործումն արգելող նախագիծը:
Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծն ընդունվեց միաձայն` 115 կողմ ձայնով:
Փոփոխությամբ առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը` բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների:
Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել