HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արայիկ Հարությունյանը՝ հեռավար դասընթացների մասին

ԱԺ- Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ամփոփում են հեռավար դասապրոցեսի մեկշաբաթյա աշխատանքը։ Ունեն 80 % եւ ավելի աշակերտների մասնակցություն, որը ըստ նախարարի՝ հավասար է հունվար-փետրվարի հաճախումներին։ «Կան խնդիրներ. աշակերտների մոտ բացակայում են սարքերը կամ ինտերնետ հասանելիությունը։ Մենք դոնորների եւ անհատների, կազմակերպությունների հետ հանդիպումներ ենք ունենում, որոնք նշում են՝ կարող են համակարգիչներ տրամադրել»,- այս մասին տեղեկացնում է Արայիկ Հարությունյանը։

Ինտերնետ հասանելիություն ապահովելու վերաբերյալ նախարարը հայտնեց. «Օպերատորները արագ աշխատում են, եւ տրաֆիկը նման կայքերի համար չեն հաշվում ու սոցիալապես անապահովները, որոնք վճարումների հետ կապված խնդիրներ կունենան, չեն վճարի նշված կայքերի մուտքերի համար»։

Ծնողները պետք է համագործակցեն ուսուցիչների հետ։ Ըստ Հարությունյանի՝ այն հարթակները, որոնք տրամադրվել են, շատ հեշտ են գործածվում։

Այն հարցին, թե արդյոք լինելու են լրացուցիչ դասընթացներ ուսումնական տարվա ավարտից հետո, Հարությունյանը պատասխանեց. «Երկու շաբաթների արդյունքում կամփոփվի՝ արդյոք լրացուցիչ դասընթացների կարիք լինելու է, թե ոչ։ Այս ներգրավվածությունը ցույց է տալիս, որ եթե անգամ լրացուցիչ դասերի կարիք լինի, շատ քիչ դասեր են լինելու», - հավելեց նախարարը։

Տեխնիկա եւ ինտերնետ հասանելիություն չունեցող աշակերտների թվի վերաբերյալ հայտնեց, որ այսօր երեկոյան ամփոփվելու են տվյալները։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter